Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:16 23-08-2023

Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է ավելի շուտ դրվեր. հարցում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվում է Կարեն Դեմիրճյանի արձանը։

Oragir.News-ն այսօր հարցում է իրականացրել մայրաքաղաքում` անցորդներից հետաքրքրվելով, ինչպե՞ս են գնահատում արձանի կառուցումը, ի՞նչ է արել Կարեն Դեմիրճյանը Հայաստանի համար և ի՞նչ են հիշում իր մասին։

Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ այդ քայլը ողջունելի է, և արձանն ավելի շուտ պետք է տեղադրվեր։

«Էլ ո՞ւմ արձանը պետք է տեղադրեին, եթե ոչ իրենը, ճիշտ են արել։ Նա Հայաստանի համար ամեն ինչ արել է, մեր երկիրն իր կառավարման ժամանակ ծաղկել է»,- ասաց մի կին։

Հարցին՝ ինչո՞ւ արձանը հիմա տեղադրվեց, այլ ոչ թե ավելի շուտ, քաղաքացին ասաց, որ Դեմիրճյանի արժեքը նոր են հասկացել․

«Համեմատել են, հասկացել, որ ինքը եղել է շատ արտակարգ մարդ։ Դրա համար բարձր են գնահատում իր կառավարման տարիները։ Շատ ճիշտ են արել, իր ամեն խոսքն արժեք է եղել։ Իր նման մարդ չկա ու չի ծնվի»։

Մանրամասները՝ տեսնայութում.

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը