Ներքին 3 տարի առաջ - 20:22 22-06-2023

Վահե Ղազարյանը և Կանզասի նահանգապետը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարին ուղղված աշխատանքները

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունեց ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

Վահե Ղազարյանը կարևորեց ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը: Նա հանգամանորեն ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։

Լորա Քելին բարձր գնահատեց արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունեց իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեց։ Կողմերը քննարկեցին թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։

Անդրադարձ եղավ նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին: Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրեց ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ աղետների ռիսկերի կառավարման թեմային: Խոսեց աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից:

Նշեց նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը