Մամուլ 3 տարի առաջ - 08:43 05-05-2023

Վահե Ղազարյանի դեմ պայքարին միացել են սորոսամերձ շրջանակները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ սորոսական ՀԿ-ների պայքարին միացել են նաեւ սորոսամերձ շրջանակները։ Անցած շաբաթ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ԱԺ-ում փոխոստիկանապետից հաշիվ էր պահանջել, թե ինչու են «Պոլիգրաֆ» ակումբում «բռնություն» գործադրել։

Հիշեցնենք, որ թմրանյութ էին փնտրել՝ խուզարկություն արել, բերման ենթարկել 41 անձի, 4-ի մոտ թմրամիջոց էին գտել։ Իսկ նախօրեին Ղազարյանից հաշիվ էր պահանջում Մարիա Կարապետյանը։ Որոշ տեղեկություններով, ակումբ այցելողների մեջ կան սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դա է հուզել նրանց իրավունքների պաշտպանությամբ մտահոգ անձանց։

«Պարոն նախարար, ես այդ օրը կարող էի լինել այդ ակումբում: Որպես միջին վիճակագրական քաղաքացի՝ կարող եմ երաշխավորել, որ ամենաթունդ բանը, որ ես օգտագործում եմ, սուրճն է: Հետեւաբար, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ մասշտաբի բացահայտման համար է, որ ես պետք է խուզարկության ենթարկվեմ եւ ձերբակալվեմ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել. «Փորձաքննության ավարտից հետո խոստանում եմ իրազեկել: Ինչ վերաբերում է՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, թե ոչ, դրանք կպարզեն նախաքննությունը եւ ծառայողական քննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին