Մամուլ 1 տարի առաջ - 08:20 05-02-2025

Իշխանական շրջանակները խուճապի մեջ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաեւ՝ Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից: Բայց խուճապի մեջ են նաեւ ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք։

Արդեն իսկ որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ արտահայտվում են, որ իրենց կորուստները պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությունը: Եվ եթե նրանց ֆինանսավորումը մոտ ապագայում չվերականգնվի, ապա հնարավոր է՝ իշխանությունը որոշ ՀԿ-ների ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցնի։ Հիշեցնենք․ գրասենյակի փակվելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է եղել, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում։ USAID-ն ստեղծվել է 1960-ականների սկզբին եւ կառավարում է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին տրամադրվող աջակցության ծրագրերը։ Կազմակերպությունը բազաներ ունի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դոնալդ Թրամփն արտերկրում կատարվող խոշոր ծախսերի եւ այլ երկրների տրամադրվող օգնությունների քննադատն է, իսկ USAID-ն ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյաներին որակել է որպես «արմատական խելագարներ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը