Ներքին 3 տարի առաջ - 13:54 22-06-2023

Հայաստանը վճարում է, որ ռուսները և ղազախները Կիպրոսում հանգստանան․ հայերին վիզա այլևս չեն տալիս

Հայաստանում արդեն սովորական երևույթ է՝ Եվրոպայի վիզա ստանալու համար օր ամրագրելը կամ շատ բարդ է, կամ անհնար։

Այս խնդրին Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է։ Սակայն կար մի ուղղություն, որով վիզայի համար օր ամրագրելը բարդ չէր։ Դա Կիպրոսն էր, սակայն արդեն անհնար է։

Oragir.News-ն իր ընթերցողներից բողոքներ է ստանում, որ Կիպրոսի հյուպատոսարան այս տարի այլևս վիզայի դիմումներ չի ընդունում, քանի որ շատ ծանրաբեռնված է։ Կիպրոսը շենգենյան գոտի չէ, այսինքն՝ շենգենյան վիզա չի տրամադրում։ Թե ինչո՞ւ է այսքան բարդացել Կիպրոսի վիզա ստանալը, անհասկանալի է։ Հյուպատոսարանը պատճառաբանում է, որ դիմումները շատ են, աշխատակիցները չեն հասցնում։ Սա առնվազն ծիծաղելի պատճառաբանություն է, որովհետև եթե դիմումների քանակն աճել է, նշանակում է՝ աճել է նաև եկամուտը։ Բայց Կիպրոսի հյուպատոսարանը չի ուզում գումար ծախսել նոր աշխատակիցներ ընդունելու համար։

Տրամաբանական է, որ Հայաստանի քաղաքացին նման մերժում ստանալուց հետո պետք է դիմի Հայաստանի ԱԳՆ-ին, բայց պարզվում է Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը միայն հարևան պետությունների ղեկավարների կոշիկները սրբելու ուղղությամբ է մասնագիտացած, նման մանր հարցերով իրենք չեն զբաղվում։ Լավագույն դեպքում խորհուրդ են տալիս դիմել Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ, որովհետև իրենք ոչինչ չեն կարող անել։

Արցախում խնդիր կա՝ դիմեք ՌԴ-ին։ Գերիների հարցով՝ դիմեք Բաքվին։ ՀՀ քաղաքացին չի կարողանում դիմել Կիպրոսի վիզայի համար, դիմեք Կիպրոսին։ ՀՀ ԱԳՆ թեժ գծի աշխատակցուհին կարող է նաև զարմանալ, թե ինչո՞ւ եք վերջին պահին դիմում վիզայի համար՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը (3 ամիսը, ըստ ԱԳՆ-ի, վերջին պահ է)։ Ի դեպ, տուրիստական ընկերություններ կան, որոնք վաճառում են փաթեթներ դեպի Կիպրոս․ նրանց համար չգիտես ինչու (թեև շատ լավ էլ գիտենք) վիզաները խնդիր չեն։ Բայց այստեղ առաջանում է մեկ այլ հարց։ Ո՞ւմ համար են Wizzair-ի թռիչքները (ամեն օր՝ օրական 2 թռիչք՝ մյուս ավիաընկերությունները չհաշված), եթե ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ Կիպրոս։ Հայտնի է, որ լոքոստ ավիաընկերություններին պետությունները փող են տալիս թռիչքներ իրականացնելու համար։

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները վճարում են, որ ռուս կամ ղազախ տուրիստները լոքոստով թռչեն Կիպրոս։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին