Ադրբեջանի Զինված ուժերն այսօր ժամը 14:00-ի սահմաններում կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Oragir.News-ի թղթակցի փոխնցմամբ՝ իրավիճակը 14:30-ի դրությամբ հարաբերական հանգիստ է, կրակոցի ձայներ չեն լսվում:
Նշենք, որ ՊՆ-ից
հաղորդել են, որ թշնամին կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: