Եվրո-2024-ի ընտրական փուլի (D խումբ) 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Ուելսի ընտրանուն։
Հայտնի է Հայաստանի ազգային թիմի մեկնարկային կազմը․
Օգնյեն Չանչարևիչ, Գեորգի Հարությունյան, Անդրե Չալըշըր, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Տիկնիզյան, Արտակ Դաշյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս 
Ուելս - Հայաստան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։