Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:26 13-06-2023

Դաշնակցության բոլոր ժողովները անցնում են թեժ․ Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՅԴ գերագույն ժողովը շատ թեժ է անցել և Սաղաթելյանը Հրանտ Մարգարյանի հետ կոնֆլիկտներ ունի, Սաղաթելյանն ասաց․

«Հրանտ Մարգարյանը իմ ավագ ընկերն ա, ՀՅԴ բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, ով մեծ ավանդ ունի և՛ Դաշնակցության մեջ, և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր մեջ որևէ տարաձայնություններ չի կարող լինել։

Ես ծանոթ եմ այդ խոսակցություններին, չկա նման բան և չի կարող լինել։ Դաշնակցության բոլոր ժողովները անցնում են թեժ ու հատկապես էս ժողովը, որովհետև որևէ դաշնակցական չի կարող հանգիստ լինել մեր երկրի ստեղծված իրավիճակով։ Այո, մենք ունեցել ենք շատ բուռն քննարկումներ։

Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որիշումների իրականացման գործում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն