Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 13-06-2023

«Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, եւ «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Խոսքն Արարատի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանի եւ ՆԳՆ աշխատակիցների, որոնցից մեկը՝ հատուկ ստորաբաժանման աշխատակից, մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, որի վերաբերյալ անցած շաբաթ էինք գրել։

Քննչական կոմիտեից երեկ մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Քննություն է իրականացվում․ այս պահին դեռեւս դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան»։ Հուսանք, որ քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել, եւ իրավական գնահատական կտրվի իշխանության սրտի համայնքապետի եւ նրա մերձավորների գործողություններին, որոնք, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել ՆԳՆ հատուկ ստորաբաժանման աշխատակցին՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։