Դպրոցներում սկսվել է քննական շրջանը։ Այսօր չորրորդ դասարանի աշակերտները հանձնել են մայրենի լեզվի փոխադրական քննություն, իսկ հաջորդ քննությունը հունիսի 13-ին է՝ մաթեմատիկա առարկայից։
9-րդ դասարանի աշակերտները հանձնել են քննություն հայոց լեզու առարկայից։ Հաջորդ քննությունը միասնական է՝ մաթեմատիկա առարկայից։ Սակայն տարբեր դպրոցներում քննությունների հերթականությունը այլ է։