Արտաքին 4 տարի առաջ - 23:46 08-11-2021

Սաակաշվիլին ֆիզիկական և բանավոր բռնություն է գործադրել մեր աշխատակիցների նկատմամբ. արդարադատության նախարար

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Գլդանի բանտի հիվանդանոցի աշխատակիցների վրա ֆիզիկական և բանավոր բռնություն է գործադրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Երբ Միխայիլ Սահակաշվիլին տեղափոխվեց նոր հաստատություն՝ թիվ 18, նա, ցավոք, մեր աշխատակիցներին հասցրեց և՛ ֆիզիկական, և՛ բանավոր բռնություն: Սրանք այն աշխատակիցներն են, ովքեր 24 ժամ շարունակ հոգում են այս երկրի անվտանգության և բանտարկյալների իրավունքների պաշտպանության մասին։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա վիրավորել նրանց»,- ասել է Բրեգաձեն:

Նրա խոսքով՝ ԱՆ գլխավոր տեսչությունը կուսումնասիրի հարցը, համապատասխան իրավական որոշում կկայացվի։

Ավելի վաղ Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել են թիվ 18 բուժհաստատություն, որը գտնվում է Թբիլիսիի Գլդանի բանտի տարածքում։

Քաղաքական գործչի փաստաբանները և ինքը կտրականապես հրաժարվել են տեղափոխվել Գլդանիի բանտի հիվանդանոց՝ պնդելով, որ նրան բժշկական օգնություն ցուցաբերելու համար պայմաններ չկան։ Բացի այդ, փաստաբաններն ընդգծել են, որ բանտային հիվանդանոցը, որտեղ պահվում են տասնյակ բանտարկյալներ, այդ թվում՝ հոգեկան խանգարումներ ունեցողներ, նախկին նախագահի համար անվտանգ վայր չէ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան