Ներքին 3 տարի առաջ - 13:22 08-06-2023

Կադրային ջարդ դատախազությունում 2, կամ ի վերջո, ով ում օգտագործեց

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ինչպես նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը։

Որ Գլխավոր դատախազությունում պաշտոնը ստանձնելուց Աննա Վարդապեստյանը քարը քարին չի թողնելու ու ազատվելու է Արթուր Դավթյանի բոլոր կադրերից, շատ ավելի վաղ էին խոսում, քան Վարդապետյանը կհայտնվեր Դատախազությունում։

Կադրային ջարդին երկար սպասելու կարիք չեղավ․ պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, պաշտոնից ազատվեցին զինվորական դատախազ Վահե Հարությունյանը և նրա տեղակալ Արսեն Սարդարյանը։

Հաջորդը Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն էր, ապա մի քանի օրվա ընթացքում պաշտոններից ազատվեցին Արմեն Աֆանդյանը, Հայկ Ասլանյանը, Վահե Հարությունյանը։ Արթուր Դավթյանի տեղակալներից միայն Գևորգ Բաղդասարյանն էր, ում հաջողվել էր մնալ պաշտոնին։

Չնայած նա արդեն նախկին գլխավոր դատախազի ընկերն էր, բայց նաև Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազներից մեկն է և ծառայություններ էր մատուցել քաղաքական իշխանությանը: Պատահական չէ, որ Մարտի 1-ի գործով փաստաբանները տարիներ ձգվող դատական պրոցեսի ընթացքում պարբերաբար բացարկ էին հայտնում Բաղդասարյանին՝ պատճառաբանելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալների նկատմամբ։

Պաշտոնավարման ողջ ընթացքում նա այնտեղ էր, որտեղ մեղադրյալի աթոռին էին հայտնվում անձինք, ովքեր այս իշխանության հետ անհամատեղելի են։

Հենց այդ գործով բուռն նիստերից մեկի ժամանակ՝ 2021 թ-ի մարտին Բաղդասարյանը, դատարանում չդիմանալով իր նկատմամբ հնչած մեղադրանքներին, հակադարձեց՝ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, այլ օգտագործում է»։

Բաղդասարյանը դատախազի տեղակալ էր նշանակվել 2020 թ-ի օգոստոս 24-ին։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին