Ներքին 3 տարի առաջ - 19:57 06-06-2023

Հայ պատգամավորները հանդիպում են ունեցել Բելգիայի խորհրդարանականների պատվիրակության հետ

Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի շրջանակներում հայ պատգամավորները հանդիպում են ունեցել Բելգիայի խորհրդարանականների՝ «Դեֆի» խմբի ղեկավար Էմանուել դե Բոքի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Քննարկմանը նկարագրեցի Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը, ներկայացրի, որ ինչքան Հայաստանում խոսում ենք խաղաղության մասին, այնքան խաղաղությունը մեր տարածաշրջանից հեռանում է, ունենում ենք նոր զոհեր և գերեվարված անձինք, նոր տարածքային կորուստներ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շուրջ 6-ամսյա շրջափակմանը՝ գործընկերներիս հայտնեցի, որ անհնար է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը վստահել Ադրբեջանին, որը յուրաքանչյուր օր իրականացնում է Արցախի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն։

Բարձրացրի գերիների, անհետ կորածների և բռնությամբ տեղահանվածների խնդիրը, որն ունի հրատապ լուծման անհրաժեշտություն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։

Բարձրաձայնեցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման մասին՝ նշելով, որ Հայաստանը չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով կխախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում միաժամանակ բացառեցի Հայաստանի կողմից այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որը կխոչընդոտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, քանզի Արցախի ժողովրդի ինքնորոշումը հրամայական է։

Միաժամանակ ընդգծեցի Կոսովոյի օրինակով այս հարցում մեզ օժանդակելու անհրաժեշտությունը։

Պարոն Էմանուել դե Բոքն իր խոսքում նշեց, որ այցելել է Եռաբլուր, Արցախյան պատերազմից հետո եղել է Ստեփանակերտում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի դպրոցում: Տեղեկացա, որ Բրյուսել վերադարձից հետո դպրոցի վերանորոգման նպատակով նույնիսկ գումար է հավաքել, ուղարկել:

Ի դեպ, պարոն Բոքը տեղյակ էր, որ արցախահայերը, ստիպված լինելով լքել իրենց տները և միաժամանակ ցանկանալով ամեն կերպ չթողնել դրանք ադրբեջանցիներին, պարզապես այրել են իրենց տները։

Հանդիպման վերջում Բրյուսելի մեր գործընկերները խոստացան բարձրաձայնել Հայաստանին ու Արցախին առնչվող՝ մեր ներկայացրած բոլոր խնդիրները»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի