Ներքին 1 ամիս առաջ - 15:23 09-04-2026

Ալեն Սիմոնյանը Ավստրիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը հիշեցրել է Բաքվում հայ գերիների մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին