Ուղիղ եթեր
Սա հերթական ստորացումն է․ քաղտեխնոլոգ
copy image url

Սա հերթական ստորացումն է․ քաղտեխնոլոգ

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:04 05-06-2023
Մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը շնորհավորել էր Էրդողանին, իսկ Անկարայում մասնակցել է նրա երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարգարժան հյուրերի շարքում չի հիշատակել, երբ թվարկում էր իր երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, որ վարչապետը իրականություն է դարձնում իր այն քաղաքականությունը, որը որ 2018 թվականին նա բերել է իշխանության։ «Ամեն գնով Արցախը որպես ավելորդ բեռ ուսերից գցելը, պայմանական ասած` ամեն ինչ անել Թուրքիային դուր գալու համար, ցեղասպանության հարցը արդեն հանել միջազգային ճանաչումից, ամեն գնով դուր գալ Թուրքիային, իսկ մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության միջողառմանը նույնպես մտնում է տվյալ թվարկված շարքի մեջ։

Այսինքն` ամեն գնով, նաև այդ գնով, որի ժամանակ անգամ իր անունը չտվեցին, ուզում են սիրաշահել և փորձել դուր գալ Թուրքիայի ղեկավարությանը։ Իր քաղաքականությունը, որ 2018 թվականից բերել է, ինքը տարբեր ուղղություններով փորձում է իրականություն դարձնել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է շարքային դեսպան, որը հայ-թուրքական քննարկումներին թուրքական կողմից նշանակված դեսպան է։ «Այսինքն՝ բավականին ցածր կարգավիճակ ունեցող գործիչ է իրեն դիմավորել՝ ոչ արտգործնախարար, ոչ տեղակալ։ Նրան նստացնելը հենց Ալիևի հետ ետևի շարքում, նրա անունը չկարդալը, Էրդողանը չկարդաց նրա անունը՝ իրեն շնորհավորելու եկած գործիչների ցուցակում։ Այս ստորացմանը նա գնում է՝ մեկ նպատակ ունենալով՝ ամեն գնով պետք է բացեն հայ-թուրքական սահմանը և ամեն գնով պետք է հայ-թուրքական հարաբերությունները, իհարկե, Հայաստանի ոտնահարման հաշվին, իրականություն դարձնել, որովհետև դրա համար են իրեն բերել, իրեն չեն բերել, որ ինքը ազգային հարցեր բարձրացնի»,-նշեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգը նաև ասաց, որ այս այցը ոչինչ չի տվել, բացի հերթական ստորացումից և Նիկոլ Փաշինյանի գնալը ոչինչ էլ չէր տալու, որը ի սկզբանե հայտնի էր։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը