Ուղիղ եթեր
Ոստիկանական բարեփոխումները դեկորատի՞վ են
copy image url

Ոստիկանական բարեփոխումները դեկորատի՞վ են

Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:58 05-06-2023
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և գետնին գցում նրան։

Օրեր առաջ էլ լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իրականացվող ոստիկանական բարեփոխումների արդյունավետությունից, նկատեց. «Մենք պետք է արձանագրենք, որ ոստիկանական բարեփոխումներին հասել է միայն պարեկային ծառայությունը, այսինքն՝ ոստիկանական մնացած ծառայությունները դեռևս որևիցե բարեփոխում չեն ապրել։

Այստեղ ամբողջ հարցը այն է, որ երբ կլինի այդ նույն ստորաբաժանումների բարեփոխումները և ավելի կարևոր է այն, թե ինչպիսին կլինի այդ բարեփոխումները՝ դեկորատիվ, թե իրական։ Այս առումով առհասարակ դրվածքների փոփոխությունը ոստիկանությունում, այն մոտեցման փոփոխությունը, որ հիմնականում Վահե Ղազարյանի և Արամ Հովհաննիսյանի, որ ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, ոչ թե հանրությանը լավ ծառայելու վրա՝ ինձ հուշում են, որ բարեփոխումները քրեական ոստիկանությունում, ոստիկանության ուժային ստորաբաժանումներում, ինչպիսին, օրինակ, լինելու է ազգային գվարդիան, որի մեջ լինելու են կարմիր բերետավորները, ինձ հուշում են, որ այդ փոփոխությունները լինելու են դեկորատիվ»,- ասաց Իոաննիսյանը։

Հարցին, թե Դուք կարծում եք, որ այդ փոփոխությունները լինելու դեպքում էլ են նման դեպքեր կրկնվելու, Իոաննիսյանը պատասխանեց․ «Վախենամ, որ այո, ես չեմ կարող վստահությամբ պնդել, և, իհարկե, մենք բոլորս վստահ ենք, որ այդպես չի լինի, բայց այս պահին տեղի ունեցող տենդենցը հուշում է, որ այդպես է լինելու»։

Իոաննիսյանը նշեց նաև, որ պարեկային ծառայությունը որակապես բավականին տարբերվում է․ «Ես չեմ ասի, որ պարեկային ծառայությունը իդեալական է, ես չեմ կարող 100 տոկոս երաշխավորել, որ որևէ պարեկ, որևիցե քաղաքացի երբեք անտեղի բռնության չի ենթարկի, բայց եթե մենք խոսում ենք քանակի մասին, ծառայության պրինցիպների մասին, եթե մենք խոսում ենք հանցավորության դեմ պայքարի որակի մասին, ապա պարեկային ծառայությունը ամբողջությամբ այլ հարթությունում է»։

Խոսելով նման իրավիճակների ստեղծվելու մեջ Վահե Ղազարյանի մեղավորությունից՝ Իոաննիսյան ասաց. «Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ դա ինչ-որ առումով իր դրվածքն է, այստեղ ոստիկանապետն ու Ներքին գործերի նախարարն են դրվածք թելադրում։ Եթե իրենք թելադրում են այն դրվածքը, որ ոստիկանի նկատմամբ հարգանքը պետք է հիմնված լինի վախի վրա, ապա նման դեպքերը լինելու և շատանալու են։ Միգուցե իրենք անձամբ չեն խրախուսում նման դեպքերը, բայց իրենք դրել են մի դրվածք, որի սահմաններում այսպես է լինում»։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը