Ներքին 4 տարի առաջ - 12:54 25-12-2021

Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել բարեփոխումները տրանսպորտի ոլորտում

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ սկսվել են քաղաքի կառավարման գործում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք սկսել ենք տրանսպորտի բարեփոխումները: Ինձ համար սա կարևոր է, քանի որ ես անձամբ եմ ղեկավարել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը: Խոսքը միայն ավտոբուսների ձեռքբերման մասին չէ, այլ երթևեկության ճիշտ կազմակերպման, նոր պարկերի, նոր ճանապարհների կառուցման մասին է: Մենք արդեն ունենք նախագծեր, որոնց հիմնարկեքը կարծում եմ 2022 թվականին կտանք»,- նշեց Սարգսյանը:

Նա հայտնեց, որ հաջորդ տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ: «Մրցույթն արդեն ընթացքի մեջ է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասն կներկայացնի տրանսպորտի բարեփոխումների շուրջ իրենց անելիքները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ