Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:37 02-06-2023

2 տարբերակ կա, 3-րդը գոյություն չունի. սպան՝ այսպես կոչված անկլավների մասին

Արցախյան առաջին պատերազմի մասնակից, պահեստազորի մայոր, Իջևանի բնակիչ Արծրուն Խաչատրյանն անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված անկլավների հանձման վերաբերյալ հայտարարությունից։

«Դրանք ինձ համար անկլավներ չեն, այլ ստրատեգիական նշանակության տարածքներ են։ Երկար տարիներ դրանք ռակի նման արհեստածին ադրբեջանաբնակ տարածքներ էին, ժողովուրդը ուրախացել էր, ասում էր՝ լավ է, հազիվ այդ ռակից պրծանք, բայց հիմա նորից ռակ են ուզում բերեն, մեր մարմնին փաթաթեն, և դա ինձ խիստ անհանգստացնում է։

Այդ տարածքների համար կյանք է դրվել, իմ ընկերներից շատերն այսօր հողի տակ են, նրանց ընտանիքների, հարազատների հոգեբանական վիճակը հիմա շատ ծանր է։ Մարդու հավատը չի գալիս, որ հայ մարդը կարող է նման քայլի գնալ։

Իշխող բարձունքներն Ադրբեջանին հանձնելը նշանակում է ոչ միայն նախկին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները տալ, այլ նաև սկուտեղի վրա հանձնել Այգեհովիտը, Վազաշենը, Կայանավանը, Ազատամուտը, Ոսկեպարը․ շարունակե՞մ, չեմ ուզում շատ բան խոսել»։

Պահեստազորի սպան միակ ելքը տեսնում է ապսատմբության մեջ։

«Մեկ բառ՝ աբստամբություն, ու շատ կարճ պետք է դա տևի։ Եթե մի քանի օրից երկար դա տևեց, հետևանքները լավ չեն լինի։ Նիկոլ, եթե 200 կգ «շտանգեն» հանելու էիր, ոտքերիդ գցեիր, ինչո՞ւ էիր մտնում տակը։ 2 տարբերակ կա, 3-րդը գոյություն չունի․․․»,- ասաց Արծրուն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Ձեզ գուցե հետաքրքրի