Երևան +8°
copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 14:05 01-06-2023

Երեխաները և նրանց մանկությունը չարաշահվում են մեծահասակների կողմից

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925թ. Ժնևում՝ երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում նկատեց, որ մեր երկրում երեխաների խնդիրը շատ բարդ է, քանի որ նրանք բազմակի խոցելի են։

«Ամենախոցելի և ամենաթույլ պաշտպանված շերտն են մեր երկրում, քանի որ նրանք ունեն նաև աջակցության կարիք, իսկ երկրում այդ բոլոր հնարավորություններն ու աջակցության կենտրոնները ապահովված չեն։

Մասնավորապես, խոսելով թե ընտանիքում բռնության, թե հասարակության մեջ բուլինգի, ծաղրի ենթարկելու և թե երեխաների ներուժը տարբեր քաղաքական նպատակահարմարության պարագայում օգտագործելու հարցերի մասին, հստակորեն պարզ է դառնում, որ երեխաները և նրանց մանկությունը չարաշահվում են մեծահասակների կողմից, հաշվի չի առնվում նրանց կարիքների, նրանց լավագույն շահից ելնելով որոշումներ կայացնելու ամբողջ հնարավորությունների շղթան և, մասնավորապես, առաջին հերթին, խոսելով ընտանիքում երեխայի ապահով միջավայրում մեծանալու իրավունքի մասին, կարելի է հստակորեն ասել, որ այդ իրավունքը բացարձակ պաշտպանված չէ, և մինչ այդ երեխան, փաստացիորեն ականատես լինելով բռնության, մեծանալով բռնության միջավայրում, նույնիսկ բռնության արդյունքում կորցնելով ծնողին, որևէ տիպի աջակցություն չի ստանում պետության կողմից, որպեսզի հաղթահարվի այդ բռնությունը»,- ասաց իրավապաշտպանը և հավելեց, որ բոլոր խախտումները սահմանափակվում են քրեական գործեր հարուցելով և որևէ մեկը հաշվի չի առնում, թե այդ երեխան ինչ տրավմայով է մնում և մեծանում։

Իրավապաշտպանը ընդգծեց, որ, խոսելով ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների ներկայացուցիչների հետ, վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ՝ կապված երեխաների հետ։ «Մասնավորապես, նրանք ասում են, որ իրենց դիմած երեխաների շրջանում այսքան մեծ թիվ չի կազմել երեխաները, որոնք երբևէ իրենց տարիքին համապատասխան զարգացումը ընդհատվել է, երեխաներ, որոնք ունեն վախեր, գիշերամիզություն, հոգեբանական խնդիրներ, խոսքային խանգարումներ, այսինքն՝ մենք ունենք այսպիսի համապարփակ խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում և նույնիսկ անտեսվում են»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանը շեշտեց, որ այստեղ մտահոգիչը այն է, որ այդ երեխաները տեսանելի չեն։ «Եթե մեծահասակները կարող են վերցնել, զանգահարել, իրենց ոտքով գնալ, մի տեղ դիմել, երեխաների համար պատասխանատուն ծնողն է։ Իսկ ի՞նչ անի այդ երեխան, երբ ծնողը սահմանափակում է իր իրավունքները և հենց ծնողն է խախտում այդ իրավունքները»։

Իրավապաշտպանը բացարձակ անտարբերություն է նկատում նաև կրթական հաստատություններում. «Չեն նկատում այն իրավիճակը, երբ երեխան դուրս է մնում կրթությունից կամ գալիս է կրթական հաստատություն անխնամ վիճակում, կապտուկներով, ծեծված։ Նույն մեր աջակցման կենտրոնները խոսում են այն մասին, որ հարցում են կատարել դպրոց, ղեկավարությունը ասել է, այո, նկատել ենք, որ երեխան անխնամ է, բայց իրենք չեն եղել նախաձեռնողը և այդ խնդիրը պատկան մարմիններին բարձրաձայնողը»։

Հովաննիսյանը շեշտեց, որ խնդիրներ կան նաև հոգաբարձության, խնամակալության հանձնաժողովներում. «Այնտեղ շատ հաճախ որոշումներ են կայացվում՝ ոչ երեխայի լավագույն շահից ելնելով, մասնավորապես, դիտարկում են ծնողի ֆինանսական, նյութական հնարավորությունները և այն հոգեբանակ ազդեցությունը, որը կարող է թողել ծնողը երեխայի վրա անտեսվում են։

Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որոշում է կայացվում երեխային թողնել հոր մոտ այն դեպքում, երբ հայրը բռնարար է եղել և մոր հետ վարվել է անմարդկային ձևով, բայց որոշումը կայացվում է հօգուտ հոր՝ ելնելով ֆինանսական, նյութական, տնտեսական ապահովության հատկանիշներիվ»։

Խոսելով քաղաքական տարբեր արշավներում, հանրային միջոցառումներում երեխաների ներուժի օգտագործումից՝ իրավապաշտպանը նկատեց. «Մենք բազմաթիվ այդպիսի դեպքեր ենք տեսել, երբ քաղաքական ուժերը հրապարակներ լցնելու համար օգտագործել են երեխաներին։

Դրանք միայն քաղաքական գործիչների սեփական երեխաները չեն եղել, խրախուսել են նաև կրթական հաստատություններին բերել երեխաներին, ներկա գտնվել այդ միջոցառումներին և չլինելով ընտրող մասնակցել այդ գործընթացներին՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ»,- ասաց իրավապաշտպանը և հավելեց, որ սա ևս երեխաների ներուժի ոչ նպատակային օգտագործում է և նրանց իրավունքների փաստացի խախտում։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում