Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:42 04-06-2025

Երևանի կրկեսը քանդում են, որ տեղում «մո՞լլ» բացեն

Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի կրկեսի շենքի պատուհանները վնասված են։ Այդ իսկ պատճառով այցելեցինք այնտեղ, հասկանալու համար, ի՞նչն է խնդիրը։

Կրկեսի աշխատակիցներն ասացին, որ քամին է կոտրել, և այժմ վերականգնվում են։ Իսկ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այստեղ առաջիկայում մոլ է բացվելու, նրանք նշեցին, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Կրկեսի աշխատակիցները թույլ չտվեցին նկարահանում իրականացնել ներսում, սակայն մեզ վստահելով, թույլատրեցին մտնել ներս ու տեսնել, որ ներսում ամեն ինչը համապատասխանում է միայն կրկեսի կառույցին:

Հիշեցնենք, որ Կրկեսը քանդվել է 2011 թվականին, այն ժամանակ նշում էին, որ 2011 թվականից պետք է բացվեր, սակայն մինչև այսօր բացված չէ, և պարբերաբար ինչ-որ տարբեր թվականներ են նշում: Իսկ վերջին անգամ նշել էին, որ այս տարվա մայիսից պետք է բացվեր Կրկեսը, սակայն ադպես էլ չբացվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել