Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:24 24-02-2023

Գլուխը նորից պետք ա բացեն, մի կողմը թույլ է՝ իրենց մեղքով․ զինհաշմանդամ Դավիթ Հակոբյանին ուզում են դատել

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանը նորից կանգնած է դատարանի առաջ․ «Մոտ 6 տարի է՝ ընթանում է այս դատը, որը իրականության հետ առնչություն չունի։ Ես մեկ անգամ արդեն դատապարտվել եմ, չեմ ժխտել մեղքս, բայց այս անգամ գործը շինծու է»,- Oragir․News-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Հակոբյանը։

Դավիթը ընդամենը մեկ ցանկություն ունի՝ հնարավորինս վերականգնել առողջությունը։ Իսկ առողջությունը նա կորցրել է ծառայության ժամանակ։



2012թվականին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայում էր՝ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրահատվել է: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 10 օր կոմայի մեջ է եղել։ Ձախակողմյան հատվածը պարալիզացվել է:

Էպիկրիզում գրել են, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները խոստացել են Դավիթի բուժումը կազմակերպել Գերմանիայում։ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել։

2015թ. օգոստոսից Դավիթը հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման։

Իր խնդրի վրա ուշադրություն սևեռելու նպատակով Դավիթը զանգել էր ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր հետո զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում։

2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման։ ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո էլ Դավիթը շարունակեց բողոքի տարբեր տարբերակներով դիմել Պաշտպանության նախարարությանը։

«Ես օրենքից չեմ հասկանում, բայց հայտնվել եմ ծանր վիճակի մեջ։ Մայրս բանկից մեկ միլիոն դրամ է վերցրել 6 տարի առաջ ու վճարել է փաստաբան Մուրադ Ասրյանին, որ այս գործը արդար լուծում ստանա։ Փաստաբանը առաջին երեք տարին իբր զբաղվել է իմ գործով։ Դատերը անընդհատ հետաձգվում էին։ Հիմա ասում է՝ պայմանագրի ժամկետը լրացել է։ Նորից ուզում են ինձ դատեն։ Այսքան տարի վճիռ չեն կայացրել ու հիմա ինձ ուզում են նորից փակեն»,- ասում է Դավիթ Հակոբյանը։



Դավիթին նորից դատում են կեղծ ահազանգ հնչեցնելու համար։ Ասում է՝ նույն քննիչն է, նույն դատախազը, նույն դատավորը։

«Դավիթը բուժում էր ստանում Մուրացանի հոսպիտալում։ Քննիչը կանչեց ինձ ու հարցրեց, թե որտեղ է Դավիթը։ Ես ասել եմ, որ բուժման մեջ է։ Իմ տուն գալուց հետո քննիչը ոստիկաններ է ուղարկել, որ Դավիթին տանեն բաժին։ Այդ ընթացքում Դավիթի ձեռքն են կոտրել, ճանապարհին ծեծել են։ Դավիթին ստիպել են, որ ասի, թե կեղծ ահազանգ է կատարել։ Չի ընդունել ու վերցրել, տարել են հոգեբուժարան։ Ես կարող եմ երդվել, որ Դավիթը այս անգամ որևէ բան չի արել»,- պատմում է Դավիթի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը։

Ավելի ուշ Դավիթին հոգեբուժարանից դուրս են գրել ու տարել նորից ոստիկանության բաժին։ Հիմքերի բացակայության պատճառով Դավիթին ազատ են արձակել։ Ավելի ուշ գործ է հարուցվել։ «Դավիթի առողջությունը շատ վատ է, գլուխը նորից պետք ա բացեն։ Ես չգիտեմ՝ ինչ անել։ Դատերը անընդհատ ձգձգվել են, մեր փաստաբանն էլ հրաժարվել է մեզնից»,- նշեց Դավիթի մայրը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի