Երևան +10°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:38 01-06-2023

Չալաբյանից նման առաջարկ լսելը զարմանալի կլիներ․ հարցաքննվել է պաշտպանական կողմի վկան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում այսօր հարցաքննվել է պաշտպանական կողմի հրավիրյալ վկան՝ Էրիկ Հայրապետյանը, ով ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի հանդիպմանը, որի ընթացքում իբրև թե խոսվել է ուսանողներին գումարով ընդդիմադիր հավաքներին ներգրավելու մասին։

Հայրապետյանը նշեց, որ Չալաբյանին ճանաչում է 2010 թ-ից։ Փաստաբաններից մեկի հարցին, թե արդյոք այդ հանդիպմանը Չալաբյանը առաջարկ հնչեցրել է գումարով ուսանողներին ներգրավելու մասին, Հայրապետյանն ասաց, որ ոչ, նման խոսակցություն չի եղել, ավելին՝ «զարմանալի կլիներ, եթե նման առաջարկ լիներ»։

Նա նաև նշեց, որ ոչ միայն հավաքներին ներգրավելու, այլ նաև աշխատանքների ներգրավման մասին որևէ առաջարկի մասին խոսակցություն չի հիշում։

Փաստաբան Արմեն Անդրիկյանը հարցրեց նաև, թե արդյոք խոսակցության ընթացքում շոշափվել է Թոռնիկ Ալիյանի անունը։ Հայրապետյանն ասաց, որ շատ հպանցիկ։

«Թոռնիկ անունը հազվադեպ հանդիպող է, դրա համար էլ հիշում եմ, որ շատ հպանցիկ հիշատակվել է անունը, որպես անլուրջ, անգաղափար մարդու, որի հետ առհասարակ առնչություն ունենալ պետք չէ։ Եթե անունը Թոռնիկ չլիներ, չէի էլ հիշի»։

Հայրապետյանը նշեց, որ հանդիպման ընթացքում առավելապես խոսվել է սոցիալական մեդիայի միջոցով մարդկանց ցույցերին ներգրավելու մասին։ Դատավորի հարցին, թե բացառո՞ւմ է, որ խոսակցության ընթացքում որոշ ժամանակահատված բացակայած լինի՝ փաստաբան Անդրիկյանն առարկեց՝ ասելով, որ այդ հարցին վկան պատասխանել էր ավելի վաղ, սակայն երբ դատավորը փորձեց միջամտել ու լռեցնել փաստաբանին՝ նա էլ առարկեց, որ ձայնագրությունը կա և որ դատավորը կարող է վկայի այդ հարցի պատասխանը գտնել։

Դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ իր կարգադրությանը չենթարկվելու համար և պնդեց, որպեսզի վկան պատասխանի այդ հարցին։ Վկան պատասխանեց, որ տեսականորեն չի բացառում, որ լվացվելու համար 2-3 րոպեով բացակայած լինի, սակայն իրականում կոնկրետ դրվագ, որ ինքը դուրս եկած լինի չի հիշում։

Ըստ դատավարական որոշման՝ հաջորդ փուլը նախատեսում է մեղադրյալների հարցաքննություն, սակայն պաշտպանական կողմը միջնորդեց մինչ մեղադրյալներին լսելը, ևս մեկ վկայի հրավիրել դատարան։

Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ որևէ արգելք չկա մեղադրյալներին լսելուց հետո վկային հրավիրել դատարան և անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ լսել մեղադրյալներին։

Գործով մեղադրյալ ներգրավված Ավետիք Չալաբյանն հրաժարվեց այսօր հարցաքննվել, ասաց, որ այսօր պատրաստ չէ հարցաքննության։

Գործով մյուս մեղադրյալ Էմմա Սարգսյանի փաստաբանը հայտնեց, որ ինքը հրաժարվում է դատարանում հարցաքննությունից։ Սակայն մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը Սարգսյանին տա վկայի կարգավիճակ, ուստի եթե որպես մեղադրյալ Սարգսյանը կարող է չներկայանալ նիստին, ապա դատարանը պարտավորվում է ապահովել նրա ներկայությունը որպես վկա, հետևաբար նա պետք է նաև հարցաքննվի որպես վկա։

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 12-ին։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի

Ձեզ գուցե հետաքրքրի