Երևան +18°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:15 30-05-2023

Այսօրվա հարձակումը հաստատում է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու անհրաժեշտությունը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կիևի պատասխանն էր որոշումների կայացման կենտրոններից մեկին հարվածելուն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

«Հասկանալի է, որ խոսքը Կիևի վարչակարգի պատասխանի մասին է մեր շատ արդյունավետ հարվածներին կենտրոնին՝ որոշումների կայացման կենտրոններից մեկին։ Այս հարվածը տեղի է ունեցել կիրակի օրը», - ասել է նա։

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ ստանում է բոլոր օպերատիվ տեղեկությունները։ «Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի իշխանությունները և զինվորականները նորմալ աշխատեցին, լավ աշխատեց նաև հակաօդային պաշտպանության համակարգը»,- նկատում է Պեսկովը։

Հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում մայրաքաղաքի անվտանգությունը, Պեսկովը կրկին մատնանշել է հակաօդային պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության լավ աշխատանքը։ Նա նաև հրաժարվել է ասել, թե հայտնի՞ են արդյոք անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը: «Ես չեմ կարող դա ասել, սա տեղեկատվություն է մասնագետների, զինվորականների, հատուկ ծառայությունների համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ այսօրվա հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է հատուկ ռազմական գործողությունը շարունակելու և դրա նպատակներին հասնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայիսի 30-ի առավոտյան հայտարարել է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։




adv_banner

Ամենից շատ դիտված

16:43 Տեսախցիկն արձանագրել է Երևանում Mazda-ի ողբերգական ավտովթարի պահը․ բացառիկ տեսանյութ․ shamshyan.com
22:10 Վարար անձրևի և քամու հետևանքով Երևանում երթևեկությունը կաթվածահար է
21:56 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի․ shamshyan.com
11:07 Գեղարքունիքի մարզում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց․ shamshyan.com
14:01 Տգիտությունը սահմաններ չունի․ մոդելի կիսամերկ ֆոտոշարքը Մատենադարանում
11:48 «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը կրկին վթարվել է․ Արաբկիրը ջուր չունի
09:20 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
18:00 Ինչո՞ւ է «Արցախբանկ»-ը բարձր փոխարժեքով քաղաքացիներից դոլար գնում
23:11 Վթարված մեքենայի ուղևորները ժամերով մնացել են արև-անձրևի տակ․ բարձիթողի վիճակ ուղևորափոխադրումների ոլորտում
17:49 ՀՀ որ դպրոցներում են դասավանդվում ադրբեջաներեն և թուրքերեն