Ներքին 2 տարի առաջ - 20:38 13-06-2024

Բրյուսելում քննարկվել են Միջազգային արևային դաշինքի նպատակներին հասնելու համագործակցային ջանքերի հեռանկարները

Հունիսի 11-ից 13-ը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը. այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն զարգացման օրակարգի 7-րդ նպատակին և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը:

Միջոցառման շրջանակներում Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԴ Գլխավոր տնօրեն Աջայ Մաթուրի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԴ նպատակներին հասնելու ուղղությամբ հետագա համագործակցային ջանքերի հեռանկարները:

2023թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից ստորագրվել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որն այժմ անցնում է վավերացման ներքին ընթացակարգերով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին