Ներքին 1 տարի առաջ - 09:53 15-10-2025

Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է 5 տարի․ աստճանական փոփոխությունը բավարար չէ

ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։ Այս մասին հայտնել է ներկայացուցչությունը:

Քննարկումներում ընդգծվել է մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ կմիավորի պետական, մասնավոր, արտոնյալ և նվիրատվական ռեսուրսները։

Իր խոսքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է ընդամենը հինգ տարի, սակայն աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի։

«Ընդգծեց գործընկերությունների վերաիմաստավորման կարևորությունը՝ պետական-մասնավոր համագործակցությունից մինչև բազմակողմ համագործակցություն՝ մարդկանց և մոլորակի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։

Մասնակիցները կիսվեցին ներառական, գենդերազգայուն և տեղական մակարդակով լուծումների փորձերով, որոնք խթանում են սննդի համակարգերի և կանաչ վերափոխմանը, կայուն կենսապահովմանը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին պետական բյուջեները, մասնավոր ներդրումները և բազմակողմանի աջակցությունը համադրելու եղանակները՝ լայնածավալ հասարակական փոխակերպումների խթանման համար:

Համատեղ նիստի ընթացքում վերահաստատվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի և Երկրորդ կոմիտեի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և իրականացնելու համակարգված գործողություններ՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին