Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 12:03 29-05-2023

Կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում չեն աշխատի


Մենք արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունենք և կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ, ըստ էության, այս ցուցանիշն իրենց իրականացրել են առաջանցիկ. «2022 թվականի արդյունքներով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46,7 տոկոս, այսինքն մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք՝ և ներքին, և արտաքին»։

Համեմատության համար Փաշինյանը նշեց, որ 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 58,9 տոկոս։
«Պարտքի գնահատման առումով, այո, պարտքը մեծացել է, և մեծացել է հասկանալի պատճառներով:

Օրինակ, մենք ունենք վարկային ծրագրեր։ Նաև կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ տարել ՀՀ-ից ու արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է: Պարտք ասելով՝ մենք նկատի ունենք վարկային բեռը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով. ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չեն վերցնում, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չեն վերցնում. «2022 թվականը եղել է աշխատավարձերի բարձրացման տարի»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, ասաց, որ մոտավորապես 95 տոկոս ուսուցիչներ չեն անցել կամավոր ատեստավորում՝ ունենալով որոշակի մտավախություն, և ընդգծեց, որ որոշակի X պահից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հրավորություն չեն ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել