Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 28-05-2023

Թուրքիայում ակնկալում են, որ ընտրությունների արդյունքներն ավելի շուտ կամփոփվեն

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Յեները ակնկալում է, որ այսօր ընթացող նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներն ավելի շուտ կամփոփվեն, քան մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Յեներն այս մասին ասել է Անկարայում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրղոների հետ ունեցած զրույցում։

Յեներն ցանկություն է հայտնել, որ նախագահական ընտրությունները ձեռնտու լինեն թուրքական ժողովրդավարությանը, նախագահի թեկնածուներին և քաղաքական կուսակցություններին։ Նրա խոսքով՝ ընտրությունները մինչև այս պահը հարթ են ընթացել, և որևէ խոչընդոտ չի առաջացել։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ մայիսի 14-ին ընտրություններին մասնակցում էին նախագահի չորս թեկնածուներ և 24 քաղաքական կուսակցություններ։ «Մենք ակնկալում ենք, որ արդյունքները շուտ կամփոփվեն, քանի որ այս ընտրություններում մրցում են միայն նախագահի թեկնածուները»,- հայտարարել է նա:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահը հավելել է նաև, որ արտասհամանում քվեարկողների շրջանում ընտրությունների նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ