Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:20 28-05-2023

Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել

Բենզինը սկսել է ինտենսիվորեն թանկանալ։ Երեւանի բենզալցակայաններում վերջին երկու օրերին ռեգուլյար տեսակի բենզինն արժե 360-380 դրամ, իսկ պրեմիում տեսակինը՝ 390-410 դրամ։ Ընդամենը օրեր առաջ բենզինն արժեր 350-370 դրամ, դրանից առաջ գինը առհասարակ տատանվում էր 330-350 դրամի սահմանում։

Սակայն այս ոլորտում ինչպես էժանացումը, այնպես էլ թանկացումը առեղծվածային է եւ որեւէ տրամաբանական բացատրություն չունի։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ արտաքին շուկայում էլ կա բենզինի գնի որոշակի գնաճ։
«Դա պայմանավորված է, ընդհանուր առմամբ, միջազգային շուկաներում առաջարկի և պահանջարկի փոփոխությամբ, այսինքն՝ կա պահանջարկի աճ, մենք գիտենք նաև, որ ռուսական բենզինի դիզվառելիքի իրացման վրա կան որոշակի սահմանափակումներ, ինչը առաջարկի շուկայի ծավալի նվազում է ենթադրում, իսկ պահանջարկը աճում է, որովհետև համաշխարհային տնտեսության բավականին բարձր աճի տեմպեր են արձանագրվում»,- նշեց Ավետիսյանը։
Տնտեսագետը, խոսելով գնի փոփոխության վրա ազդող մյուս գործոնից, նկատեց. «Հայաստանում, քանի որ շուկան փոքր է, այդ թվում՝ նաև դիզվառելիքի, բենզինի իրացման իմաստով, շարունակում է էապես բարձր մնալ ներմուծման մենաշնորհի աստիճանը։ Այս իշխանությունները խոստանում էին թափանցիկություն, մրցակցայնություն, բայց փաստն այն է, որ ընդհանուր մեկ-երկու խաղացող է փոխվել, իրենց սրտի օլիգարխը մտել է նաև այդ բարձր շահույթաբեր շուկա, և դրանով իրենք սահմանափակվել են, որովհետև իրականում շարունակվում է մենաշնորհացման բարձր աստիճանը»։
Ամփոփելով խոսքը՝ տնտեսագետը ընդգծեց .«Երբ որ համաշխարհային շուկայում գնանկում է լինում, մենք դա չենք նկատում, դա մեր շուկայում ոչ համարժեք է լինում, իսկ երբ որ գնաճ է լինում, այդ գնաճը շատ բարձր արձանագրում ենք մեր շուկայում»,- ասաց Ավետիսյանը։
Խոսելով նման իրավիճակում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունից՝ տնտեսագետը նշեց. «Այդ շուկան երբ որ վերլուծում և հրապարակում է իր ուսումնասիրության արդյունքները, մեզ թվում է, թե այդ ապրանքը ներկրողների փաստաբանների տված եզրակացություններն են հրապարակում»։
Հիշեցինք, որ հեղուկ գազն էլ տեւական ժամանակվա դեֆիցիտից հետո այսօր արժե 220 դրամ։

Խոսելով վերջին շրջանում հեղուկ գազի գնի աճից և մրցակցության պաշտպանության ուսումնասիրության հրապարակած պարզաբանումից առ այն որ շուկայում որևէ խախտում չի արձանագրվել, Ավետիսյանն ասաց. «Տեսեք, մենք ակնհայտորեն չունենք հեղուկ գազ մեր երկրում և այն ամբողջությամբ ներկրվում է և եթե ներկրվում է, պարզ տրամաբանությամբ մենք տեսնում ենք, որ ներկրման աղբյուրներում գնի տատանումներ չկան, և մեր շուկայում այդ ներկրվող ապրանքը 2.5 անգամ թանկանում է․ այդտեղ չի կարող շուկայական պատճառ լինել, դա պայմանավորված է արտաշուկայական պատճառով։ Այդ պատճառները պետք է վերլուծվեն, գնահատվեն, և այդ պատճառներն ու գործոնները պետք է կանխարգելվեն այն մարմնիի կողմից, որոնք ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին կան»,- եզրափակեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան