Ներքին 3 տարի առաջ - 21:08 27-05-2023

ՔՊ-ն չկարողացավ ընդդիմություն դառնալ․ Տաթևում ավագանու 6 անդամ մանդատից զրկվել է

Տաթև համայնքում, «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 7 անդամներից 6-ը զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում Տաթևի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանն ասաց, որ մոտ 2 տարի է, ինչ ձևավորվել է Տաթև համայնքի ավագանին, սակայն 2 տարվա ընթացքում միայն 2 նիստի են ներկայացել, անգամ խմբակցություն չեն ձևավորել։

«Քանի որ ՏԻՄ օրենքով ասվում է, որ եթե նստաշրջանի ընթացքում ավագանին չի մասնակցել նիստերի կեսից ավելիին՝ ավագանու ձայների մեծամասնությամբ իրենց կարելի է մանդատից զրկել, մենք օգտվեցինք այդ հնարավորությունից ու դիմում ներկայացրեցինք ԿԸՀ»։

Նա նշեց, որ որևէ հիմնավորում նիստերին չմասնակցելու՝ ՔՊ-ականները չեն ներկայացրել, իսկ օրենքով խմբակցությունը պետք է ձևավորվի ավագանու հենց առաջին նիստում։ «Երկու տարվա ընթացքում 4 նստաշրջան ենք ունեցել և 25 նիստ ունեցել, որոնց չեն մասնակցել»։

Նա նաև նշեց, որ ՔՊ խմբակցության 7-ից միայն մեկին մանդատից չեն զրկել, քանի որ նա մասնակցել է նիստերից մեկին ու համայնքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի կողմ է քվեարկել։

«ՔՊ-ին այդպես էլ չկարողացավ ընդդիմություն դառնալ Տաթևում։ Տպավորություն է, որ ՔՊ-ականները ոչ թե թեկնածություն են առաջադրել կամ ավագանի են դարձել համայնքի զարգացման մասին մտածելու համար, այլ իշխանության գալու համար։

Մեր խնդիրն այն չէ, որ հենց ՔՊ ավագանու անդամներին մանդատից զրկենք, մենք նույն վերաբերմունքը դրսևորելու ենք ցանկացած ավագանու անդամի նկատմամբ, ով չի մասնակցի նիստերին։ Հույս ունեմ, որ ավագանու նոր անդամները նույն վարքագիծը չեն դրսևորի»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց