Ներքին 49 րոպե առաջ - 18:07 21-10-2026

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ Գլխավոր դատախազության և պատասխանողների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ, որոնք մասնակի բավարարել էին։

Վերաքննիչ դատարանի 2026 թվականի հուլիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով վարույթ չեն ընդունվել։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն՝

9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
6 շարժական գույք,
18,371,325 դրամի ավանդ,
300,049,322 դրամի փոխառություն,
17,135,233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։

Անշարժ գույքերն են՝
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 109/45 տարածքը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 1-ին փակուղու 3 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 21 փողոցի 32 կիսակառույց բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 24/1 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Անդրանիկ թաղամասի 1 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չարենց 1-ին թաղամասի 262 բնակելի տունը,
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի 197 կիսակառույց բնակելի տունը,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայի 80/2 հասարակական կառուցապատման հողամասը,
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի 17 փողոցի 4 հողամասը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա