Ուղիղ եթեր

Կով կթելու և պահելու տեխնոլոգիաները լավ յուրացրած և դասեր տվող նախկին ու ներկա վարչապետները

Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 15:00 26-05-2023

Օրեր առաջ Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, չթաքցնելով, որ իր որոշ արտահայտոթյուններ հատուկ են արվում՝ սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկման թեման դառնալու համար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարությունն արեց․ «Ես ձեզ երաշխավորում եմ, աշխարհում չկա մի անասնագոմ, որը տաքացվում է։ Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ ու այն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չէ։ Օրը 10 լիտր կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է։ Խոշոր եղջերավոր անասունների ջերմությունը բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն»,- ասաց նա։

Փաշինյանի հորդորը մեծ աժիոտաժ է առաջացրել համացանցում, հատկապես, որ նմանատիպ արտահայտություններ նրա կողմից առաջին անգամ չեն հնչում։

2020 թվականին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղական կաթի որակից խոսելիս` ասել էր. «ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում չափանիշներին, որն անհրաժեշտ է բարձրորակ արտադրանք ստանալու համար, որովհետև մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, և այդ կաթի մեջ, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- նշել էր Փաշինյանը:

Հետաքրքիր է, որ կով կթելու դաս տվող մի արտահայտություն էլ ժամանակին արել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Դեռևս 2011 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կով կթելիս տարրական կանոնները չեն պահպանվում, ինչի հետևանքով կաթը կորցնում է որակական հատկանիշները, դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ։

«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor
22:54 Աշխարհում գոյություն ունի՞ ազգ, որ հայրենական տարածքները թշնամուն զիջելով՝ հասներ ինքնիշխանության կամ խաղաղության
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան

Ձեզ գուցե հետաքրքրի