Ներքին 3 տարի առաջ - 21:50 25-05-2023

Ձերբակալվել է Գյումրիի ՔՊ-ական ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը

Օրերս Գյումրիում տեղի ունեցած միջադեպի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանին։ Oragir.News-ի հետ զրույցում Երվանդ Խանամիրյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը հաստատեց տեղեկությունը։ Փաստաբանի խոսքով` ըստ նախաքննության Երվանդ Խանամիրյանը մեղադրվում է ենթադրյալ հանցանքը թաքցնելու մեջ։ Այս պահին ձերբակալված է Խանամիրյանը։ Փաստաբանն այլ մանրամասներ չներկայացրեց։

ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանը և գործարար Մարտին Թորոյանը՝ նույն ինքը լավաշի Մրդոն, մտերիմ ընկերներ են, նրանք անգամ բիզնես գաղափար և քաղաքական հայացքներ են միմյանց հետ կիսում։

Գործարար Մարտին Թորոյանը, ինչպես Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունից պարզաբանեցին, իրենց կուսակիցը չէ, պարզապես 2021թ.-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել է մտերիմ ընկերոջը, կարճ ասած՝ իրենց շարքերում քայլող ամեն ոք պարտադիր չէ, որ ՔՊ-ական լինի։

ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանը դեռ անցած ամառ էր հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, երբ Գյումրիի Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանը որոշեց իրականացնել շինարարական աշխատանքներ՝ չունենալով համապատասխան շինթույլտվություն: Լրագրողական անհոգնել պայքարից հետո Խանամիրյանի օֆիսը չկառուցվեց։

Հիշեցնենք, որ գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի, ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելու մեջ։

Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը 2 ամսով և գրավ 10 մլն. դրամի չափով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում