Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:18 24-05-2023

Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է ձեզ, ինչպես դուք ասացիք,  նման բարձր պաշտոնի ընտրենք․ Ագնեսա Խամոյան

«Դուք և Մնացական Մարտիրոսյանը նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակցել դատավորներ և, կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ»,- Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց, որ Արմեն Դանիելյանն իր կենսագությունն այնպես էր ներկայացնում, «քիչ էր մնում աչքերն արցունքներով լցվեին»։

«Այնպես էիք ներկայացնում, կարծեք, մենք Հայաստանում չենք ապրում, մասնագիտական հանրույթի, փաստաբանների, ձեր գործընկերների հետ չենք շփվում, ծանոթ չենք ձեր 20 տարվա գործունեությանը։ Այնպիսիս գովեստի խոսքեր եք հնչեցնում ձեր հասցեին։

Ով օրվա իշխանություն է, փորձում եք հարմարվել այդ օրվա իշխանություններին։

Հավասարաչափ ասում եմ՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էիք փորձում այդ օրվա իշխանություններին հաճոյանալ, այս իշխանություններին եք հիմա փորձում հաճոյանալ, ինչի պետք է ձեզ, ինչպես դուք ասացիք, նման բարձր պաշտոնի ընտրենք, ձեր ո՞ր արժանիքի համար։ Ձեր ո՞ր արժանիքի համար դուք պետք է ընտրվեք»,- հարցրեց Ա. Խամոյանը։

Արմեն Դանիելյանն ասաց, որ իր ելույթում ներկայացրել է այն պատճառները, թե ինչու է հավակնում այդ պաշտոնին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ