Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:23 19-12-2024

Ինչպես կասեր հայտնի ֆիլմում՝ «ծերուկն անտանելի է դարձել»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել։

Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։

Դպրոցականների կամավոր սկրինինգից մինչև կալանավորների շրջանում թմրանյութերի չարաշահման կանխարգելմանն առնչվող բազմաթիվ հարցեր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և յուր ենթակաների հետ քննարկելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ պարզապես զրկվեցի զուտ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այդպես էլ չբավարաված անձնական ամբիցիաների պատճառով․ վերջինս պարզապես հայտարարեց, թե հանձնաժողովի փակ քննարկմանը չեմ կարող մասնակցել։

Հիշեցնեմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածի 3- րդ կետով «Պատգամավորն ԻՐԱՎՈՒՆՔ ունի ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու ԱԺ, նրա ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում»։

Իսկ փակ քննարկման դեպքում, հանձնաժողովի նախագահն ԱԶԱՏ Է ընդգրկել այս կամ այն անձին, առավել ևս պատգամավորի։

Նշեմ, որ նույն Անդրանիկ Քոչարյանը և բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ մասնակցել են Պետաիրավական հանձնաժողովի այն փակ քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է իմ կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է իրավապահ, ուժային համակարգի ծառայողների թմրաթեստավորումում։

Այդ քննարկմանը ներկա էր ոչ միայն ուժայինների ղեկավար կազմը, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավորներ (ոչ հանձնաժողովի անդամ), այդ թվում նույն Անդրանիկ Քոչարյանը, որի ո’չ մասնակցության, ո’չ էլ առավել եւս հարցադրումների մասով որեւէ առարկություն չեմ ներկայացրել։

Առաջին հայացքից գուցե փոքր, բայց իրականում շատ կարևոր այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ նոր նշաձող է սահմանում ժողովրդավարության բաստիոնը կամ ինչպես կասեր հայտնի ֆիլմում՝ «ծերուկն անտանելի է դարձել»:

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունեն կատարվածի մասին ամենատարբեր առիթներով ընդդիմության կողմից քննարկումներին մասնակցելու կարևորության մասին ահազանգող ՔՊ-ականները (և հատկապես հանձնաժողովի անդամները)։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում