Ներքին 3 տարի առաջ - 14:42 23-05-2023

Փաշինյանից պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արցախի շուրջ սակարկությունները. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման և հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու արցախահայության՝ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքին, լեգիտիմ չէ, ուստի չի կարող կանխորոշել Արցախի ճակատագիրը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը, շուրջ 160 օր 120 000 մարդու շրջափակման մեջ պահելու փաստը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ու միջազգային դատարանների որոշումների անտեսման իրողությունը վկայում են, որ «միջազգային երաշխիքներով» համեմված փաշինյանական «խաղաղության» թեզն ընդամենը ծուղակ է եւ որեւէ ձեւով չիʹ կարող ապահովել Արցախի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պարտավոր է լինել Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության ու զարգացման երաշխավորը:
Փաշինյանից ու իր հանցակից վարչախմբից պահանջում ենք անհապաղ դադարեցնեʹլ Արցախի շուրջ սակարկությունները, հրաժարվեʹլ հայկական պետության սահմանները խոցելի դարձնելու հանցավոր ծրագրից ու ներազգային պառակտիչ քաղաքականությունից:

Նաև հիշեցնում ենք ՀՀ գործող իշխանություններին, որ ցեղասպանության կանխման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պարտականությունը միջազգային (erga omnes) պարտականությունն է, որն ուղղված է ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը, որն իր, իսկ օրենսդրությամբ ստանձնել է նման հանձնառություն, և որից հրաժարումը միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտում է:

Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին եւ աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում՝ բռունցքվել եւ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, եւ վե՛րջ: Հետեւաբար, հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով:

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին, որոնք ամեն օր պայքարում են ԱՐՑԱԽԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ազատ, անվտանգ ու հայկական պահելու համար:
Միացե՛ք մեզ:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ