Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ժնևի գրասենյակի ղեկավարի հետ
copy image url

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ժնևի գրասենյակի ղեկավարի հետ

Ներքին 1 տարի առաջ - 22:45 22-05-2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Ժնևի գրասենյակի ղեկավար Միինը Սինգըլիի հետ:

Կողմերն անդրադարձել են ԱԷՄԳ-ի աջակցությամբ և վերջինիս հետ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, որոնց արդյունքում զգալիորեն բարելավվել է Հայաստանում ճառագայթային բուժման արդյունավետությունը և նոր մոտեցումների հասանելիությունը, իսկ Հայաստանում սկսել են զարգանալ զարգանալ միջուկային բժշկության ծառայությունները:

Հանդիպման ընթացքում քնարկվել են նաև ԱԷՄԳ հետ փոխգործակցությամբ միջազգային ծրագրերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման համար կրթական կենտրոնի ստեղծմանը նպատակաուղղված քայլեր: