Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:51 20-05-2023

Արցախի խանութները գրեթե դատարկ են․ անգամ սննդի համար նախատեսված կտրոնների մի մասն անհնար է իրացնել

Արցախում խանութների կիսադատարկ վիճակը շարունակվում է, ընտրության հնարավորություն չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Տաթևիկ Խաչատրյանը։

««Կարմիր խաչին» հիմա էլ թույլ չեն տալիս սնունդ բերել, միայն ռուսներն են կարողանում բերել։ Վերջերս էլ առողջապահության նախարարությունը մի անգամ հայտնեց, որ «Կարմիր խաչով» դեղորայք են բերել։ Սնունդը շարունակում է կտրոններով լինել, բայց անգամ այդ կտրոնները միշտ չէ, որ հնարավոր է իրացնել, որովհետև կտրոնով սնունդն էլ միշտ չէ, որ հնարավոր է հայթայթել, օրինակ՝ ձվի կտրոնը ես այդպես էլ չկարողացա օգտագործել, որովհետև խանութներում ձու չկար։ Շաքարավազինը սկզբում իրացվեց, բայց հետո էլ չկարողացանք։ Բայց եթե անկեղծ, այնքան ուշադրությունը սնունդին չի սևեռված, ավելի խորը խնդիրներ կան։ Օրինակ, ընդհանուր ճնշված վիճակը, ճանապարհի փակ լինելը։ Եթե սկզբում ասում էինք, որ հավանաբար մեկ ամսից կամ ինչ-որ ժամանակ անց կբացվի, հիմա արդեն, օրինակ, ինձ համար անհայտ է, թե ինչ է լինելու»։

Նա ընդգծեց, որ մարդիկ բուժօգնություն ստանալու խնդիր ունեն նաև։

«Եթե հղիները ամեն ամիս պետք է ստաբիլ անալիզներ հանձնեին, հիմա այդպես էլ հնարավոր չէ, հանձնում են խիստ անհրաժեշտության դեպքում։ Սա միայն հղիներին չի վերաբերում։ Ամենավատն այն է, որ թունելի վերջում լույս չի երևում, չգիտենք վաղը ինչպես կարթնանաս ու որտեղ, իրավիճակը հատկապես ծանր է փոքր երեխաներ ունեցողների համար, որովհետև պատասխանատվություն են կրում նաև իրենց երեխաների համար, իսկ պատերազմից հետո ամեն դեպքում որոշում են կայացրել մնալ ու ապրել հայրենիքում։ Չնայած դրան՝ դեռ դժվարանում ենք որևէ այլ որոշում կայացնել, քան մնալը՝ հույս ունենալով, որ մի լուծում ամեն դեպքում կգտնվի»։








Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան