Ներքին 3 տարի առաջ - 14:46 20-05-2023

Թունավորում ստացած 16 երեխաների առողջական վիճակը բավարար է․ այսօր կմեկնեն տուն

Օրեր առաջ «Արտաշատ» բժշկական կենտրոն թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է տեղափոխվել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

«Արտաշատ» բժշկական կենտրոնի Մոր և մանկան գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանը Oragir.News-ին հայտնեց, որ թունավորում ստացած երեխաները ոչ թե 14 են, այլ 15-ը։

«Այս պահի դրությամբ բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 16 երեխա են, ամենայն հավանականությամբ այսօր բոլորին կուղարկենք տուն»,- ասաց Շադյանը։

Խոսելով թունավորման պատճառներից՝ Շադյանն ասաց. «Մենք փորձանմուշները տվել ենք հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, նրանք են զբաղվում դրանով, իրենք պետք է հաստատեն որևէ վիրուսի միկրոբի առկայություն, որևէ հիվանդության պատճառ, մենք այս պահին ընդամենը բուժմամբ ենք զբաղվում»։ Բժիշկը նշեց, որ երեխաները բոլորը մեկ մանկապարտեզր, մեկ խմբի սաներ են։ Թունավորումն էլ կապված է հավանաբար սննդի հետ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ