Ներքին 3 տարի առաջ - 21:39 18-05-2023

22:00-ին Շենգավիթի դատարանում կքննվի զոհվածի մոր ձերբակալման բողոքը

Այս պահին ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերեսումը: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։

«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան»:

Զոհված զինծառայողի մոր ձերբակալման բողոքը քննվելու է այսօր՝ ժամը 22:00-ին, Երևան քաղաքի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը ըեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Զոհված զինծառայողների ծնողները հերքեցին այդ տեղեկությունը, ավելին, տեսանյութ հրապարակեցին, որ Փաշինյանի որդին ինքնակամ է նստել իրենցից մեկի ավտոմեքենան: Այնուհանդերձ ոստիկանության կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնշղթաներով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին երեկ երեկոյան ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում