Ներքին 3 տարի առաջ - 13:21 17-05-2023

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը փակում ՀԱԷԿ-ը

«Հայկական ատոմային էլեկտրակայանում» արդեն տևական ժամանակ է՝ աշխատակիցների արտահոսք կա, աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձերից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայաստանի ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտում տարիներ շարունակ աշխատած և հաճախ կարևոր ու բարձր մասնագիտական գիտելիքներ պահանջող օղակներում պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները հեռանում են ցածր աշխատավարձերի պատճառով։

«Էդ գիտելիքներն ունեցող մարդկանց ժամանակ պետք չի մի քանի կուրսերի գնալու ու վերապրոֆիլավորվելու համար, նրանք կարող են հանգիստ ծրագրավորող աշխատել ու էստեղ ստացած 500-700 հազար աշխատավարձի փոխարեն առնվազն 2-3 մլն դրամ վաստակել»,- մեզ հետ զրույցում ասած ՀԱԷԿ-ի աշխատակիցներից մեկը։

Հասունացող ըմբոստությունը կանխելու համար ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն, նախկին ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանը աշխատակիցներին առաջարկել է 8 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։ Սակայն աշխատակիցներից շատերը այդ բարձրացումը վիրավորական են համարել ու հրաժարվել։

Այդուհանդերձ, համաձայնողներ եղել են, հիմնականում ցերեկային հերթափոխի աշխատակիցների մի մասը, 100 աշխատակցից էլ քիչ մարդ համաձայնել է։ Մյուսներից ոմանք դեռ շարունակում են աշխատել՝ գիտակցելով, որ իրենց համբերության բաժակն էլ մի օր լցվելու է, որ իրենք էլ հեռանալու են, մյուսներն էլ դեռ մնում են, որովհետև շատերը փոխարինողներ չունեն, իսկ այդ որակի մասնագետներ պատրաստելու ու վերապատրաստելու համար տարիներ են պետք։

Մինչդեռ, երիտասարդության շրջանում այս մասնագիտությունն ամենևին էլ ամենապահանջվածներից չէ։ Օրինակ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ ընդունվում են քննություններում նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում։

ՀԱԷԿ-ի ղեկավարության անգործությունը ցույց է տալիս, որ սա այլևս պետական քաղաքականություն է, որ շատ ավելի հեռահար նպատակներ ունի։ Այն է՝ բավարարել Թուրքիայի և Ադրբեջանի «ոչ հողային» պահանջներից մեկը ու փակել ատոմակայանը, ոչ թե իբրև թե տուրք տալով քաղաքական պահանջներին, այլև մասնագետների բացակայության պատճառով, որովհետև եթե մի քանի հարյուր աշխատակից դուրս գա ՀԱԷԿ-ից, ատոմակայանի աշխատանքը հնարավոր չի լինի կազմակերպել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան