Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:09 16-05-2023

Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան. ԱԳ փոխնախարար

Խաղաղության նախագիծը ո՛չ բրյուսելյան է, ո՛չ էլ մոսկովյան, այն մշակել են երկու կողմերը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Նա նշեց, որ սխալ են մեկնաբանությունները, թե Հայաստանը բանակցություններ է վարում միայն արևմտյան հարթակներում. «Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում` այդ թվում նաև Ռուսաստանում։ Նախատեսված է շուտով`մայիսի 19-ին, ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց ԱԳ փոխնախարարը։

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վաղաժամ է համարում «մոլորված» ադրբեջանցիներին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու մասին խոսակցությունները․

«Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Միայն պայմանավորվածության մասին է հայտարարվել, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»։

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն պահվող անձինք, ապա Սաֆարյանն ակնկալում է ԵՄ–ի գործողությունները. «Իրենց կողմից պետք է նաև դա արվի: Եթե ինքը այդպիսի հայտարարություն է անում, երևի իրենց կողմից քայլեր կլինեն»,- ընդգծեց Սաֆարյանը։

Ըստ Սաֆարյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այստեղ նոր բան դժվար թե լինի այդ առումով:

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջ»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞րն է Ստեփանակերտի և Բաքվի միջև ենթադրվող միջազգային մեխանիզմը, կա՞ մի երկիր կամ կառույց, որը կարող է տալ այդ երաշխիքները, փոխնախարարը պատասխանեց.

«Դրա մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել մի երկիր, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կան տարբերակներ, եւ դա քննարկման առարկա է»:

Նա հավաստիացրեց, որ Մոսկվայում մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ընթանալու են բոլոր կետերի շուրջ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի