Մամուլ 5 տարի առաջ - 09:10 02-09-2021

ԱԳ նախարարի մոսկովյան այցի «անկյունները». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա ինքնին հետաքրքրաշարժ է մի քանի առումներով: Նախ՝ հաշվի առնենք, որ, ըստ շրջանառված ու չհերքված տեղեկությունների, հենց Ռուսաստանն էր դեմ, որ կարճ ժամկետով ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը դառնա ԱԳ նախարար: Նիկոլ Փաշինյանին փաստացի չհաջողվեց Գրիգորյանի օգտին լոբբինգ իրականացնել Մոսկվայում և ստիպված նորից հետ վերադարձրեց ԱԽ քարտուղարի պաշտոնին:

Ըստ էության, Ռուսաստանի համար Արարատ Միրզոյանի թեկնածությունը դիտվել է որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ: Ուշագրավ էր, որ Արարատ Միրզոյանի նշանակմանն անմիջապես հետևեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շնորհավորանքն ու հրավերը Մոսկվա, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հայկական «դոսյեներում» բազմաթիվ հարցեր կային, որոնք հրատապ քննարկման կարիք ունեին: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա այս առումով մեզ որոշ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան:

Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը կասկածներ ունի՝ կապված նոյեմբերի 10-ին իր հետ պատահածի հետ, այն առումով, որ հենց իշխանությունները կարող էին, այսպես ասած, իր «գլխին սարքած լինել» ու «ժերտվա տալ»: Նա այս կասկածների հետ կապված նրբորեն փորձել է տեղեկություններ ստանալ Մոսկվայում: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուս գործընկերները ակնարկը հասկացել են և ուղիղ տեքստով ասել, թե «ձեզ մոտ առանց այդ էլ խնդիրների պակաս չկա, առաջարկում ենք զբաղվել այդ խնդիրների լուծմամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ