Ներքին 3 տարի առաջ - 09:51 12-05-2023

Աշխատակցին առանց բացատրություն պահանջելու հեռացնող անպատժելի «ՍԱՍ»-ը եւ նրան հովանավորող դատավորները․ արդարադատություն, չէ, չենք լսել

Պարզվում է՝ իշխանության «սրտի» գործարարները զանազան ինդուլգենցիաներ ունեն ոչ միայն տնտեսական դաշտում, այլեւ դատաիրավական համակարգում։ Շարքային քաղաքացու համար դատական համակարգում քաղաքական իշխանությունների կողմից թմբկահարվող «բարեփոխումները» հօդս են ցնդում ամենապարզ, հասարակ, տրիվիալ գործերով։ Մասնավորապես, մեր խմբագրություն դիմած քաղաքացին, ով «ՍԱՍ» ընկերության նախկին աշխատակից է, արդեն 3 տարի է՝ փորձում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, բայց դատարանները համառորեն չեն ցանկանում արդարադատություն իրականացնել։

Գործի էությունն այն է, որ անձին աշխատանքից ազատել են անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմքով ՝ առանց նրանից բացատրություն պահանջելու և այդ փաստը «ՍԱՍ» ընկերության կողմից ընդունվել է։ Խնդիրն այն է, որ անգամ իրավաբանական ֆակուլտետի 2-3-րդ կուրսերի ուսանողները պետք է իմանան, որ աշխատանքի չներկայանալու հիմքով անձին աշխատանքից ազատելը հանդիսանում է կարգապահական տույժի կիրառում, բայց նախքան դա անելը գործատուն պարտավոր է աշխատակցից գրավոր կերպով գրավոր բացատրություն պահանջել՝ հասկանալու՝ բացակայությունը հարգելի պատճառով է եղել, թե անհարգելի։ Այստեղ սկսվում է ողջ մառազմը, «ՍԱՍ» ընկերության իրավաբանը դատարանում հաստատել է, որ այո, բացատրություն չի պահանջվել աշխատակցից եւ անհրաժեշտություն էլ չկար պահանջելու։

Արդարադատություն ունենալու պայմաններում թերեւս այս ակնհայտ փաստը բավարար պետք է լիներ հրամանն անվավեր ճանաչելու եւ անձին աշխատանքի վերականգնելու համար, սակայն սա այս դեպքի համար չէ։

Աշխատակցի հայցը առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ․Ներսիսյանը ապօրինի կերպով մերժել է, վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Դ.Սերոբյանը և դատավորներ՝ Ա.Խառատյանը և Մ.Հարթենյանը) բեկանել է այդ վճիռը, սակայն զարմանալիորեն չի անդրադարձել բողոքում նշված փաստարկներից և հիմքերից որեւէ մեկին, մասնավորապես՝ գնահատական չի տվել, թե ինչպես կարող էր «ՍԱՍ»-ը կարգապահական պատասխանատվության ենթարկել աշխատակցին առանց բացատրություն պահանջելու։ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է դրանում չնշված հիմքով, մասնավորապես՝ վճիռը բեկանվել է, քանի որ վերաքննիչ դատարանն այն համարել է չստորագրված, քանի որ դատավոր Ռ․Ներսիսյանը գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) է ստորագրել վճիռը։ Ու թեև Ռ․Ներսիսյանը իր բոլոր վճիռներն է ստորագրում այդպես, սակայն այդ հիմքով բեկանվել է միայն սույն գործով կայացված վճիռը։ Առաջին ատյանի դատարանում գործի նոր քննությունն իրականացրել է դատավոր Ա․Սուքոյանը, ով նույնպես թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ։ Նա եւս չի անդրադարձել այն փաստին, որ ՍԱՍ-ը աշխատակցին ենթարկել է կարգապահական պատասխանատվության և կիրառել է ամենախիստ տույժը առանց բացատրություն պահանջելու, փոխարենը անհիմն է համարել մի փաստարկ, որը քաղաքացին չի էլ ներկայացրել։

Այս ամենը վկայում է, որ դատավորը կամ ծանոթ չէր գործի փաստերին, կամ պարզապես դիտավորյալ կերպով խեղաթյուրել է գործի փաստերը՝ ՍԱՍ-ի դեմ վճիռ չկայացնելու համար։ Իսկ քանի որ օդում կախված լուրեր կան, որ Սուքոյանը այս գործով վճիռը կայացրել և ստորագրել է իր պաշտոնանկությունից հետո, ուստի հակված ենք հենց երկրորդ տարբերակին։

Դատավոր Սուքոյանի վճիռը եւս բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և բողոքը ընդունվել է վարույթ, սակայն դրան դեռևս լուծում չի տրվել։

Քաղաքացին արդարադատություն գտնելու հույսով նամակ է ուղարկել վարչապետին, դատախազին, ԲԴԽ, ԱՆ, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, նաեւ լրատվամիջոցներին։

Բայց պարզվեց՝ երկրում քիչ չեն մարդիկ եւ կառույցներ, որոնք ցանկանում են «ՍԱՍ»-ին գոհացնել, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք․ աշխատանքից անարդարացի ազատված քաղաքացու երեք տարվա պայքար։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում