Ներքին 3 տարի առաջ - 19:59 11-05-2023

Տեղի է ունեցել «Նաիրիտում» առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման թեմայով նիստ

Մայիսի 10-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված, 2023թ․ ապրիլին ստեղծված, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

Նիստը նախագահում էր ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը։

Նիստին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, ՓԾ ԲՊԱՌՆ վարչության մասնագետները, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության, Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչն ու «Նաիրիտ 2» ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման և ոչնչացման հարցերի քննարկման և հետագա լուծումների սահմանման, ինչպես նաև ջրագծերի անցկացման և հիդրանտների բարձր ճնշումով ապահովման հարցերը։

ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․Մարտիրոսյանը խմբի անդամներին ներկայացրեց, որ ջրագծերի անցկացման և հիդրանտների բարձր ճնշումով ապահովման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Ներկայումս աշխատանքներն ընթանում են քիմիական նյութերի անվտանգ կառավարման և ոչնչացման հարցերի շուրջ։

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին գործարանում տիրող ներկայիս իրավիճակը, առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, պահպանության պայմանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա:

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, խմբի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ:
Ամփոփելով քննարկումների արդյունքները՝ նախագահողը խմբի անդամներին առաջարկեց առաջիկայում ներկայացնել նախագծային փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի հնարավոր լուծման ուղիները։ Վերջինս հիմք կհանդիսանա աշխատանքային ծրագրի մշակման և հետագա գործընթացների կազմակերպման համար։

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ ՓԾ տնօրենն ընդգծեց, որ աշխատանքային խմբի անդամներից ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ