Արտաքին 3 տարի առաջ - 14:15 11-05-2023

Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և քարտեզը կազմել է Հայաստանի օգտին

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում իրականացնել Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուի ներկայացրած ծրագրով Թուրքիան Չինաստանին կապող ճանապարհն անցնելու է Իրանի Իսլամական Հանրապետության և Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։ Այս նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայի և Ադրբեջանի ազգայնական շրջանակների մոտ, ովքեր պնդում են, որ Քըլըչդարօղլուն անտեսում է Ադրբեջանը և քարտեզը կազմել է Հայաստանի օգտին։

Ադրբեջանական Musavat պարբերական սյունակագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչու՞ չի սիրում Ադրբեջանը» թեմայով հոդված է հրապարակել, որում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուին։ Նա ընդգծել է, Քըլըչդարօղլուն 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ։ Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Թուրանի ճանապարհը, որը չի ներառում Ադրբեջանը, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»։

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Իրանը 32 տարի շարունակ գործում է թուրքական և մուսուլմանանական աշխարհները, ինչպես նաև Ադրբեջանը թուլացնելու համար։ Փորձագետի խոսքով՝ Իրանն ամեն կերպ աջակցում է Հայաստանին և ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: «Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, ով ընկել է երազանքների գիրկը և գծում է Թուրանի ճանապարհը»,- կարծում է նա։

Մուրաթհանլըն նաև նշել է, որ նման քարտեզ ցույց տալով Քըլըչդարօղլուն բացահայտ կերպով հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Զանգեզուրի միջանցքի հարցում աջակցելու է Իրանին։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ մայիսի 14-ին Թուրքիայի բնակչությունը կտապալի ընդդիմադիր գործչին։

Նշենք, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունը խստորեն քննադատվում է նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչների կողմից։ Վերջիններս նման հայտարարություններով փորձում են սիրաշահել ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի