Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:44 10-05-2023

Որոշ պաստառներ Արցախի հանրահավաքում արգելել են բարձրացնել

Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ տվյալ հանրահավաքի «իրական արդյունքը» գնահատելու համար պետք է ընդամենը իմանալ, որ այնտեղ երեք բովանդակալից պաստառ կազմակերպիչների կողմից հեռացվել է։

Խոսելով պաստառների վրա եղած գրառման բովանդակությունից` Քանանյան ասաց. «Պաստառներում ընդամենը արձանագրված է եղել այն փաստը, որ ռուսական, այսպես կոչված՝ խաղաղապահ առաքելությունը իր ստանձնած պարտականությունները չի կատարում, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինը, որը տխրահռչակ և հայաստանակործան Նոյեմբերի 9-ի համաձայնգրի հեղինակն էր, ինչպես ինքն է խոստովանել ուղիղ եթերով»,- ասաց Քանանյանը։

Հարցին, թե կարող ենք ասել, որ այդ պաստառներով հակառուսականության կոչ է արվել՝ Քանանյանը պատասխանեց. «Պաստառների բովանդակությունը ուղիղ իմաստով հակառուսական չի եղել, այնտեղ ուղղակի կոչ է արվել ռուսական կողմին կատարել ստանձնած պարտականությունները, որոնք առնչվում են Արցախի հայության կենսական շահերի և գոյութենական շահերի հետ»։

«Այդ հանրահավաքը պետք է ցույց տար Արցախի հայության անկոտրուն վճռականությունը, մինչև վերջ տեր լինելու իրենց իրավունքների, հռչակած ուղուն, որը առնվազն ամենաքիչը Արցախը Ադրբեջանի կազմում չի պատկերացնում»,- ասաց քաղաքագետն։

Խոսելով այն մասին, թե այդ հանրահավաքը ինչ ազդակներ է փոխանցել միջազգային հանրությանը՝ Քանանյանն ասաց. «Միջազգային հանրությունը անհրաժեշտ ազդակ այդ հանրահավաքից չի ստացել, ուստի այդ հանրահավաքը, ցավոք սրտի, իր հեռահար քաղաքական արդյունքների տեսանկյունից չեզոքացվել է կազմակերպիչների գիտակից մոտեցումներով»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների