Ներքին 3 տարի առաջ - 21:01 08-05-2023

Նիկոլ Փաշինյանը որոշել է վերանորոգել Եղեռնի հուշահամալիրը. ինչ կմնա դրանից հետո

Կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել Եղեռնի հուշահամալիրի վերանորոգմանը։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ վստահաբար հուշահամալիրը վերանորոգնելու ոչինչ չկա։

«Վերանորոգման անվան տակ վերացնելու են այն սիմվոլները, որ կան համալիրի վրա, որտեղ նշված են հայկական այն գավառների անունները, որտեղով թուրքն է անցել ու մորթել 1,5 մլն հայերին, այդ հուշահամալիրից վերանորոգման անվան տակ թողնելու են լավագույն դեպքում մի պուլպուրակ կամ կանաչապատ մի տարածք։ Ես կարծում եմ, որ այնտեղ ամբողջ գաղափարախոսությունը և փիլիսոփայությունը իրենք ոչնչացնելու են»։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ սա տեղավորվում է «Նեմեսիսի» արձանի ապամոնտաժման պահանջի տրամաբանության մեջ։

«Երեկ Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հրապարակավ պահանջեց ապամոնտաժել «Նեմեսիսի» հուշակոթողը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայում անձամբ Ալեն Սիմոնյանի ներողությունները, թե մենք կապ չունենք, դա եղել են ՏԻՄ որոշում, բավարար չէին։ Հիմա էլ բոլորն ընկած Հայկ Մարությանին են ման գալիս, որովհետև ավագանին այդ որոշումը կայացրել է Հայկ Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ։ Այսինքն, այս ամբողջը մի շղթա է, որի մի մասն էլ Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոնտաժումն էր Մարալիկում։ Հիմա, երբ Ալեն Սիմոնյանը, ինչպես տեսանք, պրոֆեսիոնալ թքող է, ինչու Անթալիայում ներողություններ խնդրելու փոխարեն չթքեց Չավուշօղլուի վրա, խմբակցության հերոսական քարտուղար ունեն, որ կտրում էր Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն, բա չի՞ ուզում Թուրքիայի ԱԳ նախարարի լեզուն կտրել, որ առաջարկում է «Նեմեսիսի» արձանը ապամոնտաժել այն դեպքում, երբ Թուրքիայում 10-յակ հրապարակներ ու փողոցներ կան Էնվեր և Թալեաթ փաշաների անունով։ Ես կարող եմ դա ասել, որովհետև ես եղել եմ այն մարդը, որ ԵԽԽՎ նիստերի ժամանակ հարվածել է այն ժամանակ ԵԽԽՎ նախագահ, ներկայիս Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուին։ Հարվածել եմ նրա համար, որ նա ինձ պերմամենտ զրկում էր ելույթ ունենալու հնարավորությունից։ Բա իրենց դուխը միայն գլխարկների վրա գրելո՞վ է լինում, այն էլ արդեն վաղուց այդ գլխարկը դրել են Ալիևի գլխին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում