Արտաքին 3 տարի առաջ - 21:00 06-05-2023

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է 2020 թվականից ի վեր սահմանված կորոնավիրուսային համավարակի արտակարգ դրության ավարտի մասին։ Ինչպես փոխանցում է Euronews-ը, այս մասին Գեբրեյեսուսն ասել է ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Գեբրեյեսուսը հայտնել է, որ կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն անցկացրել է իր 15-րդ հանդիպումը, որն իրեն առաջարկել է հայտարարել միջազգային մտահոգության պատճառ դարձած հանրային առողջության արտակարգ դրության ավարտի մասին: Նրա խոսքով՝ ինքը ընդունել է առաջարկը։

«Մեծ հույսով ես հայտարարում եմ COVID-19-ի ավարտը՝ որպես համաշխարհային արտակարգ իրավիճակ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ արտակարգ իրավիճակների կոմիտեն արձանագրել է մահվան դեպքերի, հոսպիտալացումների, ներառյալ վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումների նվազման միտում։

Գեբրեյեսուսը նաև հայտնել է, որ կազմակերպության տվյալներով համաճարակի ժամանակ կորոնավիրուսից մահացել է շուրջ 20 միլիոն մարդ։ Նրա խոսքով՝ դա ավելին է, քան տարբեր երկրների իշխանությունների կողմից պաշտոնապես հաշվի առնված մահերի թիվը՝ 6,9 մլն մարդ։

Նշվում է, որ 2020 թվականից սկսած հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցում է 765 միլիոնը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսային համաճարակ էր հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։



Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել