Ներքին 3 տարի առաջ - 13:36 06-05-2023

52-ամյա տղամարդը փորձել է Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխել․ նա ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։
Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։ Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։

52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարկ է նշել, որ ինչպես թմրամիջոցների օգտագործումը, այնպես էլ մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։ Վերստինհորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցների շրջանառությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն և անզիջում պայքար է մղում կյանքեր կործանող այդ չարիքի դեմ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները