Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:33 03-05-2023

Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում. Փաշինյանն՝ ընդդիմությանը

Եթե հայրենասիրության այսօրվա մոդելի մեջ մնանք, կլինի այնպես, ինչպես եղել է միշտ. մենք կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել, հետո երբ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, կորցրել ենք պետությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ժամանակ պատգամավորներն էլ են տարբեր եղել, վարչապետներն էր: Այնպես չէ, որ կոնկրետ ինձնից կամ ձեզնից է: Մի ուրիշ գործոն կա, որ բոլորիս մեջ կա, դա մտածողություն է, այն մոդելն է, որով աշխարհն ընկալում ենք: Մեր հագուստը փոխվում է, տեխնոլոգիաները փոխվում են, բայց մենք այդ տեխնոլոգիաների մեջ նույն քառակուսին ենք գծում: Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, չմտածենք, որ մեզ կասեն՝ դու, փաստորեն, հայրենասեր չես, դավաճան ես: Մենք պետք է չվախենանք մտածելուց, երբեմն պետք է համարձակ, անսպասելի մտքեր արտահայտել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ սա այն դեպքն է, որ իրեն կարող են ասել՝ ձենդ տաք տեղից է գալիս. «Որովհետև ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան: Դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել: Լավ ա, լավ չի՝ էտ ա», - դիմելով ԱԺ ընդդիմությանն՝ ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ շարունակում է պատրաստակամ մնալ՝ քննարկելու բոլոր թեմաներն ընդդիմության հետ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս